Բրիտանական հեռուստաալիքը կներկայացնի փաստագրական ֆիլմ արքայադուստր Դիանայի մասին։ Ֆիլմում կան տեսագրություններ, որտեղ նա անկեղծ քննարկում է իր ընտանեկան խնդիրները ու լարված հարաբերությունները թագավորական ընտանիքի հետ, գրում է Associated Press-ը։
Քենսինգթոնյան պալատում 1990-ականների սկզբին Դիանայի զրույցը խոսքի վարպետության դասախոս Փիթեր Սեթելենի հետ ներառում է Դիանայի պատմությունն այն մասին, թե ինչպես է Եղիսաբեթ 2-րդն արձագանքել, երբ ինքը խորհուրդ է հարցրել իր անհաջող ամուսնության մասին։
Դիանայի խոսքով թագուհին իրեն ասել է «Ես չգիտեմ, թե դուք ինչ պետք է անեք»։
Դիանան նաեւ խոսել է իր ուժեղ սիրո մասին մի մարդու հանդեպ, որը համարվում էր նրա թիկնապահը՝ Բարի Մանակեն։
«Դիանա․ սեփական բառերով» ֆիլմի պրեմիերան կկայանա օգոստոսին։ Ֆիլմը կցուցադրեն Channel 4 ալիքը՝ Մեծ Բրիտանիայում ու PBS-ն՝ ԱՄՆ-ում։ Ցուցադրությունը ծրագրվում է արքայադստեր մահվան 20-րդ տարելիցի նախօրեին։




























