WikiLeaks կայքը հրապարակել է Էմանուել Մակրոնի նախընտրական շտաբի ավելի քան 21 հազար նամակ (2009 թվականի մարտից մինչեւ 2017 թվականի ապրիլ), փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Կազմակերպությունը հաղորդում է, որ կայքն ավելի շատ նյութերի է տիրապետում, սակայն դեռ համակարգված են միայն այդ նամակները։

Մայիսի սկզբին Մակրոնը Մարին Լե Պենի հետ միասին հայտնվեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Դրանից մեկ օր առաջ WikiLeaks-ը հայտնել էր Մակրոնի էլեկտրոնային նամակների արտահոսքի մասին։ Քաղաքական գործչի թիմը դատապարտեց ցանցահենային հարձակումը՝ ասելով, որ իրական նամակներից բացի նաեւ կեղծ փաստաթղթեր են հրապարակվել։