Թուրքիայի հանգստավայրերում հուլիսի 29-31-ը մահացել է հինգ ռուսաստանցի զբոսաշրջիկ։ Այս մասին հայտնում է Ռոստուրիզմը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ իրավիճակային – ճգնաժամային կենտրոնը։

Չորս զբոսաշրջիկներ մահացել են լողալիս, ընդ որում նրանցից մի քանիսն առողջական խնդիրներ ունեին։ Ռոստուրիզմը Թուրքիա ու այլ շոգ երկրներ մեկնող զբոսաշրջիկներին կոչ է արել հաշվի առնել իրենց օրգանիզմի առանձնահատկությունները ու դրա վրա կլիմայի ազդեցությունը։

Խորհուրդ են տալիս նաեւ հիշել արեւային կամ ջերմային հարված ստանալու վտանգի մասին, նշել են դաշնային գերատեսչությունից։

Զբոսաշրջիկներին խորհուրդ են տալիս նաեւ զգուշանալ կենդանիների հետ շփումից, քանի որ դրանք տարատեսակ վարակներ տարածողներ են։ Նաեւ՝հանգստանալ կենտրոնական ջրամատակարարում ու կոյուղի ունեցող հյուրանոցներում։ Խմել միայն ծանոթ ըմպելիքներ ,  եռացրած ջուր։