Եվրամիությունը Վենեսուելայի իրավապահ մարմիններին մեղադրել է զանգվածային բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ «չափից դուրս եւ անհամաչափ» դաժանության մեջ, փոխանցում է DW-ն։

Բրյուսելը նաեւ քննդատել է ընտրությունները՝ հուլիսի 31-ին՝ երկուշաբթի տարածված պաշտոնական հայտարարությունում նշելով, որ «սահմանադրական վեհաժողովը, որի ընտրությունները կասկածելի հանգամանքներում տեղի ունեցան, չի կարող լուծման մաս լինել»։ Եվրահանձնաժողովի ներկայացուցչի տվյալներով՝ Բրյուսելը վստահ չէ՝ արդյոք պատրա՞ստ է ճանաչել Վենեսուելայի ընտրությունների արդյունքները։

Գերմանիայի կառավարությունը եւս կտրուկ քննադատել է ընտրությունները եւ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը։ Գերմանիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ միայն կարելի է ափսոսել, որ նախագահ Նիկոլաս Մադուրոն, չնայած երկրի ներսում դիմադրություններին եւ միջազգային հանրության խորհուրդներին, չչեղարկեց ազգային սահմանադիր ժողովի ընտրությունները։