Բրիտանացի գիտնականների խումբը տարածել է Լարեն-C սառցաբեկորից պոկված А68 անվանումը ստացած սառցաշերտի լուսանկարները։ Հետազոտությունը հրապարակվել է Nature Climate Change պարբերականում։
Արբանյակից ստացված լուսանկարներում երեւում է, որ Լարեն-C սառցաբեկորի վրայի ճեղքերը մեծանում են։ Մասնագետները հայտարարել են, որ դրա պատճառը կարող է լինել կլիմայի փոփոխությունը։
Հետազոտության հեղինակ Աննա Հոգի խոսքով՝ լողացող սառցե շելֆերը կարող են աղետալի հետեւանքներ ունենալ։ Դրանք ազդում են Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման վրա։ Դրանց պատճառով 2100 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կարող է բարձրանալ 0.5 մետրով։
Լարսեն-C 12 սառացբեկորից սառցաշերտը պոկվել է այս տարվա հուլիսին։ Այն 5800 ք/կմ է եւ իր չափսերով համընկնում է Ուելսի հետ։




























