Շուրջ 40 միգրանտ շինարարի մասնակցությամբ «Բուկիսնկիե լուգա» բնակելի համալիրի շինհրապարակում ծեծկռտուք է տեղի ունեցել։ Մասնակիցները միմյանց վրա են հարձակվել բահերով ու մուրճերով։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է իրավապահ մարմիններում գտնվող աղբյուրը։
Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի ցերեկը։
«Ոստիկանները դեպքի վայր են ժամանել եւ պարզել, որ երկու շինարարական բրիգադների միջեւ (շուրջ 40 մարդ) ծեծկռտուք է տեղի ունեցել։ Ծեծկռտուքի մասնակիցները Ուզբեկստանից եւ Հայաստանից միգրանտներն են»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ շինարարները կռվել են բահերով, մուրճերով, երկաթե գործիքներով։ Վեճի պատճառների եւ տուժածների մասին ոչինչ հայտնի չէ։

























