Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել տնտեսական կառավարման համակարգի բարելավմանն ուղղված խորհրդակցություն:
Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի եւ «Արար» հիմնադրամի ներկայացուցիչները կառավարության ղեկավարին են զեկուցել համակարգի ախտորոշման արդյունքները եւ ֆունկցիոնալ ստորաբաժանումների գործունեության խոչընդոտները՝ ներկայացնելով կառուցվածքային նոր առաջարկություններ:




























