Ավստրալիայում բուռն քննարկումներ են սկսվել Sports Illustrated ամսագրի կողմից կազմակերպված նորաձեւության ցուցացրության շուրջ, որի ժամանակ ստանդարտ մոդելների հետ միասին բեմ են դուրս եկել «փլաս սայզ» մոդելներ։ Ընդ որում մոդելները ցուցադրել են լողազգեստ, հայտնում է BBC-ն։

Սիդնեյի Daily Telegraph թերթում հայտնվել է հոդված, որի հեղինակը քննադատել է պոդիումի վրա գիրամարմին մոդելների հայտնվելը՝ նրանց հրավիրելն անվանելով անպատասխանատու որոշում։ Բժիշկ փորձագետը, որի հետ խոսել է լրագրողը, հայտնել է, որ մոդելները գովազդում են առողջության համար վտանգավոր կենսակերպ։

Սակայն որոշ փորձագետներ էլ համարում են, որ ցանկացած կազմվածքի աղջիկ էլ կարող է մասնակցել նորաձեւության ցուցադրություններին։

Իսկ Sports Illustrated-ի խմբագիր Էմ Ջեյ Դեյը պատասխանել է, որ «գեղեցկությունը չի նշանակում, որ բոլորը պետք է նույն չափսի լինեն»։