Փարիզի ոստիկանությունը ձերբակալել է դանակով զինված տղամարդուն, որը փորձել է Էյֆելյան աշտարակի վրա հայտնվել։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով France Info ռադիոկայանը։

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ, տեղի ժամանակով՝ 22։30-ին։

«Դանակով զինված տղամարդը փորձել է ճեղքել Էյֆելյան աշտարակի մերձակայքում ոստիկանական վերահսկողությունը։ Նրան անմիջապես չեզոքացրել են։ Տղամարդու գործողությունների պատճառները հայտնի չեն»,-ասվում է հաղորդագրությունում։

Միջադեպից հետո ոստիկանությունն ու սակրավորները ստուգել են աշտարակի բոլոր հարկերը․ կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել։