Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահի ընտրությունը տեղի կունենան հոկտեմբերի 7-ին: Այս մասին NEWS.am-ին ասաց «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» արդեն նախկին տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, որը նույնպես առաջադրվելու է:
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցի մահվանից հետո միության նախագահի տեղը թափուր է մնացել: Ի սկզբանե լուրեր էին տարածվել, թե Կինեմատոգրաֆիստների միության ներկայիս ղեկավարությունը հակված է սեպտեմբերին գումարել վարչության փակ նիստ եւ Ռուբեն Գեւորգյանցի որդուն նշանակել միության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ հետաձգելով միության համագումարը մեկ տարի ժամանակով: Սակայն, օրերս, արդեն տեղի է ունեցել միության վարչության նիստը, որի ժամանակ էլ որոշվել է հոկտեմբերին նշանակել ընտրությունները:




























