Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը ոչինչ չունի ասելու Բաքվի կենտրոնում իր թոռան պատճառով տեղի ունեցած սարսափելի վթարի հետ կապված։

«Ես ոչինչ չեմ ցանկանում ասել։ Ինչ վերաբերում է մամուլում իմ անունը հիշատակելուն, ես մի բան կասեմ՝ իրավական պետությունում պատասխանատվությունն անհատական բնույթ է կրում։ Ես շատ կցանկանայի, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները հասկանային դա։ Ես այլեւս ասելու ոչինչ չունեմ»,- ասել է Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը՝ ի պատասխան իր թոռան պատճառով տեղի ունեած աղմակահարույց վթարը մեկնաբանելու խնդրանքին, փոխանցում է haqqin.az-ը։

Ի դեպ՝ ձերբակալվել է Mazda ավտոմեքենայի վարորդ Միրմուհամեդ Իսմայիլովը, որը փորձել է շրջանցել Ալի Հասանովի թոռան՝ Նայիլ Ալլահվերդիեւի Gеlаndewagen մակնիշի ավտոմեքենան։ Մ.Իսմայիլովը մեկ ամիս ժամկետով վարչական կալանքի է դատապարվել։ Փոխվարչապետի թոռը դեռ ազատության մեջ է։ «Մագա» մականունով հայտնի Իսմայիլովը պետական ճանապարհային ոստիկանության Բաքվի Նասիմինի շրջանի բաժնի պետի նախկին տեղակալի որդին է։

Հիշեցնենք, որ աղմկահարույց վթարը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին։