2017-18 ուստարվանից Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արարատի մարզերի սահմանամերձ համայնքների 1-12-րդ դասարանների սովորողներին դասագրքերը տրամադրվելու են անվճար՝ նախագահի հանձնարարականի համաձայն:

Անվճար դասագրքեր կտրամադրվեն Արարատի մարզի Երասխի,Պարույր Սեւակի,Տիգրանաշենի միջնակարգ դպրոցներին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակի եւ Վահանի միջնակարգ դպրոցներին, Վայոց Ձորի մարզի Խաչիկի, Խնձորուտի, Նոր Ազնաբերդի, Բարձրունիի միջնակարգ եւ Սերսի հիմնական դպրոցներին, Տավուշի մարզի Նոյեմբերյանի պետական քոլեջին, Նոյեմբերյանի ավագ դպրոցին, Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցին, Բաղանիսի, Բարեկամավանի, Բերդավանի, Դովեղի, Կոթիի, Ոսկեպարի, Ոսկեվանի, Այգեհովիտի, Կայանի, Այգեձորի, Այգեպարի միջնակարգ, Արծվաբերդի միջնակարգ եւ հիմնական, Բերքաբերի Ներքին Ծաղկավանի, Կողբի թիվ 1 եւ 2, Մովսեսի, Ներքին Կարմիր աղբյուրի, Չինարիի, Չորաթանի, Պառավաքարի, Սարիգյուղի, Սեւքարի, Վազաշենի, Վերին Կարմիր աղբյուրի, Ազատամուտի միջնակարգ, Կիրանցի հիմնական, Բերդի թիվ 1, 3 եւ 4 հիմնական եւ ավագ դպրոցներին, Բերդի վարժարանին, Բերդի պետական քոլեջին:

Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳ նախարարի 2017թ հուլիսի 27-ի 834-Ա/2 հրամանով հաստատվել է 2017-18 ուստարվա դասագրքերի ներդրումային գումարների չափը եւ տարրաական դասարանների բոլոր դասագրքերը հատկացվում են անվճար: