«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներն այսօր՝ օգոստոսի 7-ին, հավաքվել են Կառավարության շենքի դիմաց՝ աջակցելու կառավարություն ժամանած եվրոպացի ներդրողներին: NEWS.am-ի հետ զրույցում նախկին աշխատակիցներից Կարինե Շահվերդյանը նշեց, որ գործարանի վերագործարկման համար եվրոպացի ներդրողներն այսօր կգնան նաեւ գործարան՝ ծանոթանալու այնտեղի պայմանների հետ:
Նշենք, որ «Նաիրիտ» գործարանը սնանկ է ճանաչվել, նախկին աշխատակիցները պահանջում են վերագործարկել այն:




























