Ռուսաստանը պատրաստ չէ թուրքական լոլիկների ներկմանը եւ չի ծրագրում դրանք վերսկսել։ «Ռոսիա 24» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը։

«Ժամանակին մենք հայրենական բիզնեսին մեր շուկան՝ ռուսական լոլիկներով եւ առհասարակ բանջարեղենով լցնելու (վարունգ եւ այլն) ազդանշան հղեցինք։ Իհարկե, պետական միջոցներ ենք ծախսել։ Եվ բիզնեսն արձագանքեց ու դիմեց այդ քայլին՝ եւ վարկային ռիսկերի եւ ռեսուրսների տեսանկյունից։ Իհարկե, սեփական արտադրողների նկատմամբ անարդարացի ու սխալ կլիներ այդ ուղուց հետ կանգնելը։ Մենք, իհարկե, ոչ միայն դրան պատրաստ չենք, այլեւ նման բան չենք անի»,- ասել է նա։