Բեւեռլի Հիլզում տեղակայված տունը, որտեղ բնակվել է Էլվիս Փրեսլին, տրվում է վարձակալությամբ։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով TMZ պորտալը։
Տունն ունի 4 ննջասենյակ, 6 լոգասենյակ, ինչպես նաեւ ապակե պատեր։ Այն կարելի է վարձակալել՝ մեկ գիշերվա համար 4 հազար դոլար վճարելով։ Սակայն տան վարձակալման նվազագույն ժամկետը 5 գիշեր է։
Տարածքում նաեւ առանձին հյուրերի համար նախատեսված տնակ կա։ Կանգուն են նաեւ տան դարպասները։
Էլվիս Փրեսլին (1935-1977 թ.թ.) ամերիկացի երգիչ ու դերասան է, հայտնի է որպես ռոք-ն-ռոլլի արքա։




























