Ավստրալիայից էքստրեմալը Նորվեգիայի լեռներում վինգսյութով (թեւ-կոստյումով) թռիքչ է կատարել։ Հնարքի տեսագրությունը հրապարակել է Daily Mail պարբերականը։
Բիրնսը թռիքչը կատարել է լեռներին շատ մոտ եւ անցել ջրվեժի միջով։ Արագությունը 300 կմ/ժ է եղել։
Նա սկսել է վինգսյութով թռիչքներով զբաղվել 2016 թվականի մարտից։ Այդ ընթացքում տղամարդը եղել է վեց երկրում, որտեղ նշված կոստյումով ավելի քան 300 թռիչք է կատարել։




























