Հայտնի լրագրող Փրավիտ Ռոյանաֆրուկը Թաիլանդում մեղադրվել է հրահրումների մեջ՝ սոցցանցերում արված գրառումների պատճառով, հայտնում է AP-ը։

Նրա փաստաբանի խոսքով իր հաճախորդը հաստատել է մեղադրանքների առաջադրումը։ Փրավիթը շատ ակտիվ է սոցցանցերում ու քննադատում է Թաիլանդի ղեկավարությանը, որը իշխանության է եկել 2014-ի հեղաշրջումից հետո։

Փրավիթը լրագրող է աշխատում անգլերեն հրատարակվող  Khaosod թաիլանդական թերթում։ Անցած շաբաթ ոստիկանությունը հայտնել է, որ նրան ու եւս երկու քաղաքական գործիչների՝ այդ թվում էներգետիկայի նախկին նախարարին կառաջադրի մեղադրանք՝ հրահրումների մեջ։ Թաիլանդում այդ մեղադրանքով սպառնում է մինչեւ 7 տարի ազատազրկում։