ՌԴ քաղաքացին պնդում է, որ 3 երիտասարդ փորձել են բռնաբարել իրեն:
shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանության Դիլիջանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել՝ օգոստոսի 7-ին ՌԴ քաղաքացու դիմումի փաստով: Այդ օրը, ժամը 23:00-ի սահմանում 38-ամյա ՌԴ քաղաքացի, սակայն Շիրակի մարզում բնակվող Նատաշա Վ.-ն հայտնել է ոստիկանության Դիլիջանի բաժին, որ ժամը 17:00-ի սահմանում Մոլդովական փողոցի բնակիչ, 27-ամյա Գագիկ Զ.-ն եւ Շամախյան փողոցի բնակիչ, 39-ամյա Գեւորգ Մ.-ն եւ իրեն անծանոթ, Արտյում անունով երիտասարդը փորձել են բռնաբարել իրեն, սակայն ինքը դիմադրել է, իսկ նրանք հարվածներ են հասցրել իրեն, ինչի հետեւանքով մարմնի տարբեր մասերում մարմնական վնասվածքներ է ստացել:
Դիլիջանի ոստիկանները Նատաշա Վ.-ի հայտնածը պարզելու նպատակով նշանակել են դատաբժշկական փորձաքննություն եւ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ոմն Արտյոմի անձը պարզելու, ինչպես նաեւ Գագիկ Զ.-ին ու Գեւորգ Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:




























