2017 թվականին «Մոնթե Մելքոնյան» ռազմական վարժարանում մեկ տեղի համար 3 դիմորդ է պայքարել: Օգոստոսի 10-ին կայացած ՀՀ կառավարության նիստում այս մասին հայտնեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նիստում կառավարության ընդունած որոշմամբ՝ վարժարանը վերածվել է հիմնադրամի: Նախարարի խոսքով՝ դա կօգնի բարձրացնել ներքին ինքնակառավարման մակարդակը, ինչը նշանակում է, որ կմեծանա սովորողների ռազմամարզական նախապատրաստության արդյունավետությունը:




























