Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության ավիացիոն ջոկատի 2 ուղղաթիռ է մեկնել Իսրայել՝ մասնակցելու այդ երկրում հրդեհաշիջման աշխատանքներին:

ԱԻՆ ավիացիոն ջոկատի հրամանատար Աշրաֆ Գասիմովի խոսքով, իսրայելական կառավարության խնդրանքով Ադրբեջանը որոշել է մասնակցել հրդեհների մարմանը:

Այդ նպատակով Իսրայել կմեկնեն երկու ուղղաթիռ եւ 16 հոգանոց ջոկատ:

Ուղղաթիռները Իսրայել կմեկնեն Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Կիպրոս երթուղով:

Գասիմովը նշել է, թե ադրբեջանցի հրշեջները առաջին հերթին մասնակցելու են Հայֆա քաղաքի մոտ ընթացող գործողություններին, որտեղ կրակը ավելի արագ է տարածվում, քան այլ հատվածներում, հաղորդում է Aze.az-ը: