Վաշինգտոնը մտադիր է հասնել Ռուսաստանի եւ Չինաստանի աջակցությանը Հյուսիսային Կորեայի իշխանությունների վրա ազդեցություն գործելու համար: Այս մասին նշված է The Wall Street Journal-ոմ հրապարակված ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թլերսոնի եւ ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի հոդվածում:

«ԱՄՆ-ն շարունակում է աշխատել մեր դաշնակիցների եւ գործընկերների հետ դիվանագիտական եւ ռազմական ոլորտներում համագործակցության խորացման նպատակով, նաեւ պատասխանելու կոչ կանի այն երկրներին, որոնք ռեժիմի մեկուսացման ապահովման պատասխանատվություն են ստանձնել: Սա կներառի պատժամիջոցների պահպանում, որպեսզի Հյուսիսային Կորեայի եկամուտների աղբյուրներից ոչ մեկը դուրս չմնա»,- նշված է հոդվածում:

«Մասնավորապես՝ ԱՄՆ-ն շարունակում է հասնել նրան, որ Չինաստանը եւ Ռուսաստանը ռեժիմի համար կենսական կարեւորություն ունեցող տնտեսական օգնություն չցուցաբերելու պարտավորություն ստանձնեն եւ նրան համոզեն հրաժարվել վտանգավոր ուղուց»,- նշել են Թիլերսոնն ու Մեթիսը: