iTunes ամերիկյան չարթում հանրաճանաչ է դառնում  A a a a a Very Good Song ստեղծագործությունը, որը բաղկացած է 10 րոպե լռությունից։ Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Independent-ը։

Օգտատեր Սամիր Մեզրահին տվյալ ստեղծագործությունը թողարկել է օգոստոսի 7-ին։ Այսպիսով նա մտադիր է լուծել խնդիրներից մեկը, որոնց հետ բախվում են Apple iTunes-ի օգտատերերը։

Նշվում է, որ երբ iPhone-ը միանում է ավտոմեքենայի ստերեոհամակարգին, մեխանիկորեն միանում է այբբենական կարգով առաջին երգը, ինչի պատճառով օգտատերը ստիպված է ամեն անգամ սկսել երաժշտություն լսել միեւնույն երգից։ 

Մեզրահիի ստեղծագործությունը ներկայում ամերիկյան չարթում զբաղեցնում է 79-րդ հորիզոնականը։ iTunes-ում այն արժե 0.79 ֆունտ (1.02 դոլար)։