Տարեց լեռնագնացը ճապոնական Ալպերում կարողացել է մեկ շաբաթ ապրել ՝ օգտագործելով միայն շոկոլադ ու ջուր, մինչեւ նրան կիրակի գտել են փրկարարները, հայտնում է NHK-ը։
74-ամյա Կրիյոյուկի Ցուցուին Հիրոսիմայից է ժամանել Նիիգատա նահանգ՝ լեռ բարձրանալու համար։ Նա պետք է վերելքը սկսեր օգոստոսի 13-ին ու չորս օր հետո իջներ այնտեղից։
Սակայն մոտ հազար մետր բարձրության վրա լեռնագնացը սայթաքել է արահետից ու կորցրել ճանապարհը։
Ցուցուի անհետացման մասին հայտնի է դարձել միայն ուրբաթ, երբ ոստիկանություն է դիմել լեռնագնացի ազգականներից մեկը։ Անհետացած մարդուն հաջողվել է ուղղաթիռից նկատել միայն կիրակի առավոտյան։ Նրա առողջությանը որեւէ վտանգ չի սպառնում։ Կոյոյուկի Ցուցուիի խոսքով՝ այդ ընթացքում ինքն ընդամենը շոկոլադ է կերել ու ջուր խմել լեռնային գետակից։




























