Սինգապուրի իշխանությունները հայտնել են, որ Alnic MC նավի անձնակազմի անդամներից ոչ մեկը չի տուժել, որը Մալակկայի նեղուցում բախվել էր ԱՄՆ ՌԾՈւ-ի ականակրին, նշված է Սինգապուրի ծովային եւ նավահանգստային վարչակազմի հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Alni MC նավը վնասվել է ջրագծից 7 մետր վերեւ ֆորպիկի հատվածում, անձնակազմի անդամներից ոչ մեկը չի տուժել, նշված է հայտարարության մեջ: Իշխանությունների տվյալներով՝ նավթով աղտոտման տեղեկություններ չեն ստացել:

Պատահարի քննություն է կատարվում, Սինգապուրի իշխանությունները որոնողափրկարարական աշխատանքներ են կատարում, որոնց միացել է Մյանմարը:

Ամերիկյան «Ջոն Մակկեյն» ականակրի եւ առեւտրային Alnic MC նավի բախման հետեւանքով 10 նավաստիներ կորել են, 5-ը վնասվածքներ ստացել: Պատահարը տեղի է ունեցել օգոստոսի 21-ի վաղ առավոտյան, երբ նավը Սինգապուրի նավահանգիստ էր ուղղվել սովորական ստուգման:

«Ջոն Մակկեյնը» ջուրն է իջեցվել 1992 թվականին, այն 1988 թվականից արտադրվող «Արլի Բերկ» դասի ականակիր է: 6630 տոննա տարողությամբ նավի անձնակազմը կազմում է 337 մարդ: Նավի սպառազինությունն են կազմում Aegis համակարգի 2 արձակման կայանքներ, հրետանային, հականավային եւ այլ սպառազինություն: