Իսլանդիայում ավտոմեքենան մխրճվել է Կեֆլավիկ օդանավակայանի ժամանման սրահի մեջ, հայտնում է Iceland Monitor-ը:
Նշվում է, որ ավտոմեքենայի վարորդը փորձել է փախչել ոստիկանների հետապնդումից: Նա կանգնեցվել է ոստիկանի կողմից, սակայն նրա դեմքին է հարվածել, որից հետո դուրս է քաշել մեկ այլ ավտոմեքենայի վարորդին եւ այն փախցրել:
Հետապնդման ժամանակ նա մխրճվել է Կեֆլավիկ օդանավակայանի ժամանման սրահի մեջ:




























