Կուբայում ամերիկացի եւ կանադացի դիվանագետների թիվը, որոնք «ակուստիկ զենքով» հարձակման էին ենթարկվել, կարող է ավելի մեծ լինել, քան հայտնի էր ավելի վաղ: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին:

CNN-ի տեղեկություններով՝ Կուբայում ամերիկյան դեսպանատան ավելի քան 10 դիվանագետների եւ նրանց ընտանիքների անդամներին բժշկական օգնություն էր ցուցաբերվել, երբ 2016 թվականի նոյեմբերին նրանց վրա ներգործել էին ակուստիկ զենքով: CNN-ի աղբյուրները հայտնել են, որ դրա հետեւանքով 2 դիվանագետ ժամանակավորապես լսողությունից զրկվել էր, որից հետո չէր կարողացել Հավանայում աշխատանքը շարունակել:

Հարձակումների ախտանիշներից են նաեւ սրտխառնոցը ու գլխացավը, հայտնել է հեռուստաալիքը: Նշում է, որ չի հաջողվել պարզել ձայնային ալիքների աղբյուրը: