Օգոստոսի 22-ին Դնեպրում տեղի է ունեցել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու խաչերի եւ զանգերի օծում: Արարողության շրջանակում եկեղեցու կողքին նաեւ հուշաղբյուր է բացվել, հայտնում է analitikaua.net պորտալը:
Արարողությունը ղեկավարել է Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: Միջոցառմանը մասնակցել են հայ եւ ուկրաինացի հոգեւորականներ, հայ համայնքի եւ Ուկրաինայի տարբեր մարզերի հայկական երիտասարդական կազմակերպությունների անդամներ:
Ուկրաինայի Հայերի միության պատմամշակութային ժառանգության հարցերով կոմիտեի տեղեկություններով՝ վերջին 5 տարիներին հայ կրոնական համայնքներին են փոխանցվել Բելգորոդ-Դնեստրովսկում Սուրբ Աստվածամոր վերափոխման եկեղեցին, Կամենեց-Պոդոլսկում՝ Սուրբ Նիկողայոս եկեղեցին եւ Բերեժանիում՝ Սուրբ Գրիգոր եկեղեցին:



























