ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն օգոստոսի 22-ին ընդունել է Չինաստանի «Քսիան էլեկտրաինժեներական» ընկերության պատվիրակությանը՝ ընկերության գլխավոր  տնօրեն Ժանգ Յամենի գլխավորությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի աջակցությամբ «Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրով իրականացվող «Վանաձոր-1»», ինչպես նաեւ «էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» ծրագրով՝ «Աշնակ» ենթակայանների վերակառուցման աշխատանքների ընթացքին եւ ժամանակացույցին վերաբերող հարցեր։

«Վանաձոր-1» եւ «Աշնակ» ենթակայանների գլխավոր կապալառու ընկերության տնօրենը շնորհակալություն է հայտնել նախարարին վստահության համար եւ ընդգծել, որ կանեն հնարավորը՝ աշխատանքները ժամանակին եւ որակով իրականացնելու համար։

Նախարար Աշոտ Մանուկյանը նշել է, որ «Քսիան էլեկտրաինժեներական» ընկերությանը համարում է վստահելի գործընկեր` ընդգծելով, որ հանդիպումը ազդակ է փոխգործակցության խորացման եւ ամրապնդման համար: 

Ընկերության տնօրենը վստահեցրել է, որ  իրենց  համար առաջնային է որակյալ ծառայությունների մատուցումը եւ հույս հայտնել, որ հետագայում եւս կշարունակեն համագործակցությունը հայկական կողմի հետ: