Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 23-ին, ժամը 09:32-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Նաիրյան փողոցի տներից մեկի խոհանոցում նկատվել է օձ, որին բռնելու եւ անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները տան խոհանոցից բռնել են Գյուրզա տեսակի օձին եւ տեղափոխել անվտանգ տարածք: