Թուրքիայի ԵՄ հնարավոր անդամակցության վերաբերյալ պաշտոնական Երեւանի դիրքորոշումը մոտավորապես այսպիսինն էր. «Թուրքիայի ԵՄ անդամակցությունը բխում է Հայաստանի շահերից, քանի որ այդ դեպքում Թուրքիան պարտավորվելու է բացել հայ-թուրքական սահմանը»։ Այս մասին նշել է «Թաֆթս» համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

«Հիմա, երբ Թուրքիան հայտարարում է ԵՏՄ-ի նկատմամբ իր հետաքրքրվածության մասին, Հայաստանը չեմ կարծում անցյալից տարբերվող դիրքորոշում ունենա, քանի որ այս դեպքում էլ հայ-թուրքական սահմանի բացումը պարտադիր է»,-գրել է նա Facebook-ի իր էջում:

Նշենք, որ այսօր՝ օգոստոսի 23-ին, Սոչիում կկայանա Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը: Ակնկալվում է, որ ի թիվս այլ հարցեր, կքննարկվի նաեւ Թուրքիա-ԵՏՄ հնարավոր համագործակցության հարցը: