Թուրքիայում ավտոբուսի վթարի հետեւանքով առնվազն 5 մարդ է զոհվել, հաղորդում է Haberturk-ը՝ վկայակոչելով փրկարարներին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Իզմիրից Անկարա ուղեւորվող ավտոբուսը վաղ առավոտյան Էսքիշեհիր-Անկարա մայրուղու 52-րդ կիլոմետրին բախվել է կամրջի հենասյանը:

Փրկարարները շարունակում են օգնություն ցուցաբերել տուժածներին: Լրատվամիջոցները հաղորդում են մեծ թվով տուժածների մասին: