Հայաստանի կառավարությունն օգոստոսի 24-ին նիստում հավանության է արժանացրել Հայաստանից արտահանման ժամանակ վճարված ակցիզային հարկի փոխհատուցման կարգն ու ժամկետները՝ այն դեպքում, երբ ապրանքից Հայաստանի տարածքում ակցիզային հարկ են գանձում եւ այն դեպքում, երբ ապրանքը պետք է ձեռք բերվի անմիջապես արտադրողից կամ բաշխողից։

Նախագիծը ներկայացրել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Նախագծի նպատակը Հայաստանի հարկային օրենսգրքի իմպլեմենտացիան ապահովելն է։ 2018 թվականի հունվարի 1-ից, հիմնավորման համաձայն, ուժի մեջ կմտնի Հայաստանի հարկային օրենսգիրքը, որի համաձաւյն ուժը կկորցնի Հայաստանի «Ակցիզների մասին օրենքը»։  Օրենքը կարգավորում էր նշված գումարների փոխհաուցման գործընթացները։ Այդ տեսանկյունից Հայաստանում հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո ստացվում է այնպես, որ ակցիզային հարկ է գանձվում, Հայաստանից արտահանվող արտադրողից ձեռք բերված ապրանքի ակցիզային հարկը փոխհատուցել հնարավոր չի լինի։