Հայաստանի կառավարությունն օգոստոսի 24-ին հավանության է արժանացրել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգը: Որոշման նախագիծը գործադիրի հերթական նիստում ներկայացրել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Վարդան Գեւորգյանը:

Չնայած հանքարդյունաբերությունը Հայաստանի արդյունաբերական կարեւորագույն ոլորտներից է, այն դեռեւս հստակ քաղաքականություն եւ ռազմավարություն չունի, ինչը թույլ կտար հստակ գործողություններ իրականացնել՝ խնդիրները լուծելու եւ ոլորտի կայուն զարգացումն ապահովելու համար: Դրա համար հարկավոր է կատարելագործել օրենսդրական դաշտը: Նախագծի ընդունումը կնպաստի օրենսդրական փոփոխությունների համար հիմք ստեղծելուն: