Մեծ Բրիտանիայից 58-ամյա Թոնի Ուեսթավեյը 80 կգ նիհարել է այն բանից հետո, երբ չի կարողացել տեղավորվել օդանավի բազկաթոռում: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը:

2015 թվականին 160 կգ քաշով տղամարդը որոշել է արձակուրդի ժամանակ ճամփորդել, բայց ուղեւորության հենց սկզբում խնդիրներ են առաջացել: Ավիաընկերության աշխատակիցները երկար ժամանակ չեն կարողացել օդանավում Թոնիի համար տեղ գտնել: Թոնիի խոսքով՝ այդ միջադեպն ամոթահար է արել իրեն:

Տուն վերադառնալով՝ նա որոշել է միանալ նիհարողների համար Slimming World Man մրցույթին, ինչի արդյունքում 80 կգ նիհարել է: Թոնիի խոսքով՝ նիհարելու գաղտնիքը պարզ է. ճիշտ սննդակարգ:

Բժիշկների խոսքով՝ կորցնելով ավելորդ քաշը՝ տղամարդը 20 տարով երկարաձգել է իր կյանքը: