Մոսկվան կարծում է, որ Սիրիայի հարցում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի փոխգործակցության համար վիրավորանքները տեղ չունեն, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Գիտեք, որ մենք պրագմատիկներ ենք: Մենք հասկանում ենք, որ այստեղ ինչ-որ վիրավորանքներ տեղ չունեն, հեղինակության կեղծ զգացումը: Խոսքը բոլորիս համար սպառնալիքի մասին է, խոսքը այս տարածաշրջանի ժողովուրդների ճակատագրերի մասին է, Սիրիայի, այլ երկրների եւ ոչ միայն այս տարածաշրջանի»,- ասել է Լավրովը:

«Մենք գիտակցում ենք այն աշխատանքի ամբողջ պատասխանատվությունը, որն այժմ կատարվում է: Որքան լսել եմ ամերիկյան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ Պետքարտուղարության ներկայացուցիչների արտահայտությունները, նրանք նույնպիսի մոտեցում ունեն: Պետքարտուղարության մի ներկայացուցիչ օրերս նույնիսկ հայտնել է փոխգործակցության ոլորտն ընդլայնելու ցանկության մասին: Մենք դրան պատրաստ ենք, եւ այս մասին մշտապես ասում ենք»,- ասել է Լավրովը: