Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը շատ կարեւոր էր։ Օգոստոսի 24-ին նման կարծիք է հյատնել ռուսաստանցի քաղաքագետ Արմեն Գասպարյանը։
Նրա խոսքով՝ այդ կապակցությամբ շահարկումները շատ էին։ «Շահարկումներ կային եւ դրանք նաեւ արեւմտյան ձեռագիր ունեին։ Իբր Մոսկվայի եւ Երեւանի հարաբերություններն այսօր ամենալավ շրջանում չեն եւ զգալիորեն վատթարացել են։ Բազմաթիվ ակնարկներ կային՝ իբր Ռուսաստանը պատրաստվում է վերանայել Հարավային Կովկասում իր քաղաքականությունը, բայց երեկ բոլոր հետաքրքրված կողմերը կարողացան իրենց հարցերի պատասխանը ստանալ եւ պարզ դարձավ, որ դա իրականությանն ամենեւին չի համապատասխանում»,-հստակեցրեց Գասպարյանը։
Փորձագետի խոսքով՝ Հայաստանին ու Ռուսաստանին կապում է ոչ միայն ընդհանուր պատմական ժառանգությունը, այլեւ համագործակցությունը, որը ձեւավորվել է վերջին 20 տարվա ընթացքում։
«Բոլորը հասկանում են իրավճակի բարդությունը, որտեղ վերջին տարիներին գտնվում է Հայաստանը։ Ես նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղում լարվածության բորբոքման պոտենցիալ վանգը։ Ամենեւին էլ գաղտնիք չէ, որ կան մի շարք քաղաքական գործիչներ նաեւ հետխորհրդային տարածքում, որոնք աշխատում են այդ հակամարտությունն ավելի թեժ դարձնել»,-ասաց քաղաքագետը։
Փորձագետի կարծիքով՝ հաջողությունները, որոնք Հայաստանը գրանցել է տնտեսական մակարդակում ԵՏՄ-ին անդակամցելուց հետո, քննադատներին լավագույն պատասխանն է, որոնք կարծում էին, թե ԵՏՄ-ին անդամակցությունը Երեւանին ոչինչ չի տա, այլ ժամանակի, ուժերի ու ռեսուրսների զուր վատնում կլինի եւ, վերջին հաշվով, փակուղու առջեւ կկանգնեցնի։




























