Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, օգոստոսի 24-ին՝ ժամը 17.40-ին, Երեւան քաղաքի Շիրակացու փողոցից` «Էվրիկա» սուպերմարկետի մոտից, բերման են ենթարկել 46-ամյա Լուսերես Խ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա օգոստոսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-268 (առանց  իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության փորձին հանցակցելը) հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով: