Հնդկաստանի Պանչկուլա քաղաքում ազդեցիկ հոգեւոր առաջնորդ Հարմիթ Ռամ Ռահիմ Սինգհի կողմնակիցներն անկարգություններ են կազմակերպել, երբ դատավորը հետեւրոդներին բռնաբարության գործում նրան մեղավոր ճանաչեց։ Այս մասին հաղորդում են հնդկական լրատվամիջոցները։

Օգոստոսի 25-ին Ռամ Ռահիմը մեղավոր ճանաչվեց երկու հոդվածով՝ բռնաբարության մեջ։ Հոգեւոր առաջնորդի դեմ գործը է 2002 թվականին, երբ երկրի իշխանություններն ու լրատվամիջոցներն անանուն նամակ ստացան, որտեղ նա մեղադրվում է երկու նման միջադեպերի մեջ։ Քննիչները գործի շրջանակում երկու հետեւորդների են գտել, որոնք անձամբ են առաջ քաշել մեղադրանքները։ Ռամ Ռահիմը մեղադրվում է նաեւ շուրջ 400 մարդու բռնի թլպատելու մեջ, ինչն իբր «նրանց աստծուն ավելի մոտ կդարձնի»։

Ռամ Ռահիմի կողմնակիցները հարձակվել են Հարյանա նահանգի Պանչկուլա քաղաքում դատարանի շենքի մերձակայքում կայանած ավտոմեքենաների վրա։ Որոշ ավտոմեքենաների պատուհանները կոտրվել են, դռները՝ վնասվել։

NDTV հեռուստաալիքը հաղորդում է, որ հարձակման  հետեւանքով իր տեխնիկական աշխատակիցը գլխի վնասվածք է ստացել։ Ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ ու ջրցաններ է կիրառել։