Կատալոնիայում ահաբեկչությունների մասնակցության մեջ կասկածվող Դրիս Ուքաբիրն այս տարվա հուլիսի 23-ին ձերբակալվել է գենդերային բռնության մեղադրանքով, հաղորդում է Europa Press-ը։

Կատալոնիայի ոտսիկանություն ահազանգ է ստացվել Ուքաբիրի հարեւաններից։ Չնայած ենթադրյալ ահաբեկչի ընկերուհին չէր ցանկանում մեղադրանքներ առաջադրել, դատարանը տվյալ կնոջը մոտենալու արգելք էր սահմանել։ Գործի առթիվ լսումները հաջոդ տարվա փետրվարին պետք է տեղի ունենային, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

Ներկա պահին Ուքաբիրն ու Կատալիոնիայի ահաբեկչություններում մեկ այլ կասկածյալ՝ Մուհամեդ Հոուլի Շեմլյալը կալանավորված են։

Հիշեցնենք. օգոստոսի 17-ին Բարսելոնայի կենտրոնում բեռնատարի վարորդը վարերթի է ենթարկել անցորդներին։ Ավելի ուշ Կատալոնիայի ոստիկանությունը Կամբրիլսում ոչնչացրել է եւս հինգ ահաբեկիչների, որոնք եւս փորձել են վրաերթի ենթարկել մարդկանց։ Զոհվել է 15 մարդ, վիրավորվել՝ 130-ը։