Թուրքիայի Բուրսա քաղաքի փողոցներում անցորդներին բաժանել են հայտարարություններ, որոնց վրա գրված է եղել. «Էժան եւ որակյալ մարմնավաճառ կա»։

Բուրսայի ոստիկանության բարոյական նորմերի պահպանման վարչության աշխատակիցների գործողությունների ընթացքում ձերբակալվել է 34-ամյա Հ. Ա.-ն, ով նշել է, թե աշխատանքից հետո զբաղվել է հայտարարությունները տարածելով եւ 38-ամյա Ֆ. Ա-ն, ով մարմնավաճառությամբ զբաղվողներին տեղ է տրամադրել։

Ձերբակալվածները հերքել են իրենց դեմ ներկայացված մեղադրանքները՝ պնդելով, թե իրենք անմեղ են։