Գյումրիի «Շիրակ» կենտրոնի դպրոցական երեխաներն այսօր՝օգոստոսի 25-ին, այցելե լեն «Երեւան Մոլ» առեւտրի կենտրոնում գտնվող «Նավապետ Քիդի գանձերի կղզի» փակ զվարճանքի կենտրոն: Կենտրոնի 35 երեխաները հնարավորություն ունեն ողջ օրվա ընթացքում օգտվել մեծ խաղահրապարակից, կարուսելներից, ավտոդրոմից եւ մյուս խաղերից: Լրագրողների հետ զրույցում «ԵրեւանՄոլի» վաճառքի եւ միջոցառումների մենեջեր Ինգա Մուրադյանը նշեց, որ այս նախաձեռնության նպատակն է՝ կազմակերպել երեխաների հանգիստը զվարճանքի կենտրոնում:

-«Թերեւս ուսումնական տարին արդեն իսկ նորություններով լի կլինի նրանց համար՝ մենք էլ մեր հերթին ցանկանում ենք իրենց կողքին լինել այդ ճանապարհին եւ քանի որ կրթությունն առաջնային է, այդ իսկ պատճառով մեր նպատակն է աջակցել եւ լինել երեխաների կողքին։ Մեզ համար շատ կարեւոր է, որ երեխաները հնարավորություն ունենան օգտվել զվարճանքի կենտրոնից եւ անցկացնել մի ամբողջ զվարճալի եւ արկածներով լի օր»,- ասաց Ինգա Մուրադյանը: Եվ քանիոր նպատակը բարի էր եւ վարակիչ՝մեզ միցան նաեւ մի խումբ բնակիչներ եւ իրենց փոքր ներդրումն ունեցան բալիկների կյանքն ավելի բարելավվելու հարցում։

Առեւտրի կենտրոնի ներկայացուցչի խոսքով՝ «Շիրակ» կենտրոնի երեխաներն առաջին անգամ են իրենց մոտ այս տարի, բայց շտապում ենք նշել, որ վերջինս շարունակական բնույթ է կրելու։ Նշենք, որ «Նավապետ Քիդի գանձերի կղզի» փակ զվարճանքի կենտրոնում տարվա ընթացքում տարբեր օրերի լինում են ակցիաներ, որի ընթացքում երեխաները կարող են անվճար անցկացնել իրենց օրն ու ժամանակը:

 «Մենք փորձում ենք այնպես անել, որ գոնե կարողանանք մեկ կենտրոնի սաներին տարվա ընթացքում 1-2 անգամ հյուրընկալել՝ցանկանալով մեր փոքրիկ լուման ներդնել նրանց կյանքն ավելի գեղեցկացնելու եւթեթեւացնելու համար: Նման նախաձեռնությամբ մենք կենք կոչ ենք անում նաեւ, բիզնես ոլորտի այլ ներկայացուցիչներին մասնակցություն ցուցաբերել եւ առավել ներգրավված լինել՝ասաց Ինգա Մուրադյանը: Մեզ հետ զրույցում «Շիրակ» կենտրոնի ներկայացուցիչ Աիդա Խաչատրյանը նշեց նաեւ, որ երեխաներն առաջին անգամ են Երեւանում նշելով, որ մինչ այդ էքսկուրսիաներ են եղել, բայց Շիրակի մարզում միայն, իսկ Երեւանում՝ոչ այդ իսկ պատճառով մեծ ուրախությամբ ընդունվեց Երեւան Մոլի հրավերը թե մեր եւ թե երեխաների ու նրանց ծնողների կողմից, քանի որ տեսնում էին իրենց երեխաների անհոգ ժպիտները ողջ օրվա ընթացքում»,-ասաց Աիդա Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ «Երեւան Մոլ» առեւտրի կենտրոնում գտնվող «Նավապետ Քիդի գանձերի կղզին» փակ զվարճանքի կենտրոնում կան՝ վիդեո, շահովի խաղեր, մեծ եւ փոքր խաղահրապարակներ, XD կինո, կարուսել, ավտոդրոմ, բոուլինգ, բատուտ: Խաղահրապարակները կանադական բրենդի են, ներկայացված են նաեւ իսպանական, իտալական բրենդներ: Ժամանցի կենտրոնում կան նաեւ հայտնի Sega եւ Namco վիդեո խաղեր: Կենտրոնն աշխատում է ամեն օր ժամը 10:00-ից մինչեւ 22:00-ն: