Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը գրել է «Նա նման չէ բոլորին» երգը: Երգի հոլովակը նա հրապարակել է իր «Թվիթերում»:

Երգը ոսկու հանդեպ կնոջ սիրո եւ այն մասին է, որ տղամարդկանց մեծ մասը դրանից օգտվում է: Հոլովակում պատկերված են խաղատուն, մոսկովյան ակումբներ, թանկարժեք մեքենաներ:

«Նա նման չէ բոլորին» կրկներգի ժամանակ հոլովակում աղջիկ է հայտնվում, որը օդանավ է վարում, սուրում է ձիուկով եւ խրամատից նռնակ է նետում:

Ռոգոզինը երգը նվիրել է «իսկական կանանց», փոխանցում է Gazeta-ն: