«Այսօր հայտարարված ֆինանսական պատժամիջոցները վերջին 200 տարում Վենեսուելայի դեմ վատթարագույն ագրեսիան է»,- ՄԱԿ-ում լրագրողներին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Արեասան:
«Մենք հոկտեմբերին շրջանային ընտրությունների ենք գնում, այնուհետեւ անցկացնելու ենք քաղաքապետերի տեղական ընտրություններ: Հաջորդ տարի կանցկացվեն նախագահական ընտրություններ: Սա ժողովրդավարություն է»,- ասել է նա լրագրողներին:
Նախարարը հայտարարել է, որ չի հասկանում Վենեսուելային «տարօրինակ լույսի ներքո» ներկայացնելու ԱՄՆ-ի մտադրությունները: «Մեր դիրքորոշումը հստակ է, մենք մեր ժողովրդին եւ մեր ժողովրդավարությունը կպաշտպանենք մեր ունեցած բոլոր միջոցներով»,- ասել է Արեասան:



























