Ուրբաթ երեկոյան Բրյուսելում զինվորների վրա հարձակված 30-ամյա սոմալեցին ծանր վիրավորվել է, նրան տեղափոխել են մոտակա հիվանդանոց, հայտնում է RTBF-ն:
Պարեկող զինվորականները կրակ են բացել, երբ «Ալլահ աքբար» բղավելով նրանց վրա է հարձակվել դանակով զինված տղամարդը: Զինվորներից մեկը թեթեւ վնասվածք է ստացել դեմքին, մյուսը՝ ձեռքերին: Նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվել:
Միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելի կենտրոնում՝ Էմիլ Ժաքմանի պուրակում:
Հարձակվողն այն անձանց ցուցակում չէ, որոնք կասկածվում են ահաբեկչական գործունեության մեջ, հայտնել է RTBF-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին:



























