Kamome Victoria նավթի լցանավը՝ Պանամայի դրոշի ներքո, Նյու Յորքի եւ Նյու Ջերսիիի միջեւ ծոցում հայտնվել է ծանծաղուտում։ Այս մասին հաղորդում է  NBC New York հեռուստաալիքը՝ վկայակոչելով ամերիկյան առափնյա ծառայությունը։

Առափնյա ծառայություն ծանուցում է ստացվել, որ լցանավը ծանծաղուտում է հայտնվել Վերացանո Նարոուս կամրջից հարավ ընկած տարածքում։ Նավը ավելի քան 370 հազար գալոն (12հազար բարել) նավթ է տեղափոխել։

Տուժածների մասին տվյալներ չկան։ Նախնական տվյալներով՝ նավը չի վնասվել։