Էկվադորի կոնգրեսը հավանության է արժանացրել  երկրի փոխնախագահ Խորխե Գալսի նկատմամբ հետաքննությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Օգոստոսի սկզբին Էկվադորի նախագահ Լենին Մորենոն հրաման է ստորագրել, որի համաձայն ՝ Գալսը զրկվում է բոլոր լիազորություններից։

Կոնգրեսը միաձայն կողմ է քվեարկել հետաքննություն վարելուն։ Փոխնախագահը հերքում է իր դեմ բոլոր մեղադրանքներն ու իշխանությանն անձամբ է խնդրել հավանության արժանացնել հետաքննությունը՝ իր անմեղությունն ապացուցելու համար։

Գալսին կասկածում են Odebrecht շինարարական ֆիրմայից կաշառք վերցնելու մեջ։