Մյանմարի արեւմտյան Ռաքհայն նահանգում հարյուրավոր  բնակիչների եւ վարչական աշխատակիցների տարհանում են՝ գրոհայինների՝ ոստիկանների վրա ուրբաթ առավոտյան հարձակվելուց հետո, հաղորդում է «Սինհուա»-ն։ 

Ուրբաթ առավոտյան իսլամիստ «ռոհինջա» գրոհայինները հարձակվել են Ռաքհայն նահագում 24 ոստիկանական կետի վրա եւ փորձել ռազմաբազա ներխուժել։ Անվտանգության ուժերի 12 աշխատակից է զոհվել։ Ուժայինները 59 գրոհայինի են ոչնչացրել։ 

Բնակիչներին տարհանում են զորամասեր եւ ոստիկանական սահմանամերձ տեղամասեր։ Անվտանգության ուժերի աշխատակիցները Ռաքհայն նահանգում ականազերծման աշխատանքներ են իրականացնում։