Սպիտակ տունը վերանորոգվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արձակուրդի ընթացքում, որը նա անցկացրեց Բեդմիսնթերի իր գոլֆ ակումբում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Մասնագետների գերխնդիրն էր 17 օրում վերանորոգել օդափոխման համակարգը։ Դրա կատարելագործման աշխատանքների համար 1․3 մլն դոլար անհրաժեշտ եղավ։ Բացի այդ՝ վերանորոգվել են նաեւ ջեռուցման կենտրոնական համակարգը եւ մաքրվել են օդափոխման ալիքները։
Business Insider-ը պնդում է, որ թարմացվել են համակարգչային համակարգերի որոշ տարրեր, կոսմետիկ վերանորոգում է իրականացվել։
Թրամփը կարգադրել է այս աշխատանքների ժամանակ օգտագործել միայն ԱՄՆ-ում արտադրված շինանյութեր եւ կահույքը փոխել միայն երկրում արտադրված նոր կահույքով։
Օվալաձեւ աշխատասենյակում,որտեղ նախագահն է աշխատում, նոր, մարմնագույն պաստառներ են հայտնվել։ Թրամփը նաեւ կլոր գորգ է ընտրել իր աշխատասենյակի համար, ինչը 1․17 մլն դոլար է արժեցել։




























