Նորվեգիայի թագավոր Հարալդ V –ի կինը՝ նորին մեծություն Սոնյա թագուհին իր վարքագծով այլ հայացքներ ու այլ մաշկի գույն ունեցող մարդկանց նկատմամբ հանդուրժողականության օրինակ է ծառայել՝ մի խումբ միգրանտ կանաց հետ անտառային զբոսանքի գնալով։ Օգոստոսի 24-ին թագուհին զբոսնել է Դրամե քաղաքի մատույցներում գտնվող անտառում՝ ծագումով Ասիայից, Աֆրիկայից եւ Մերձավոր Արեւելքից տասնյակ ուղեկցորդուհիների հետ, գրում է «ՏԱՍՍ»-ը։
Սոնյա թագուհին, ինչպես իր շատ հայրենակցուհիներ, լեռնային ու անտառաին արշավների մեծ երկրպագու է եւ մինչ օրս չի հրաժարվել իր սիրելի զբաղմունքից։ Նա Նորվեգիաի հետոիտնային զբոսաշրջության միության պատվավոր անդամ է։




























