ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը արցախյան կարգավորման շուրջ ավելի շուտ մասնավոր բնույթ է կրում։ Օգոստոսի 26-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց թյուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը։

Փորձագետի խոսքով՝ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը չի կարելի լուրջ ու նշանակալի համարել։

«Արցախի վերաբերյալ լուրջ կարելի է համարել այն հայտարարությունները, որոնք անում են ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրները համատեղ»,-հստակեցրեց Խուդավերդյանը։